Աշխարհ

18.12.2015 15:39


Ասադը պատմել է, թե երբ կավարտվի պատերազմը Սիրիայում (տեսանյութ)

Ասադը պատմել է, թե երբ կավարտվի պատերազմը Սիրիայում (տեսանյութ)

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոլանդացի լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայում զինված հակամարտությունը կարող է մեկ տարուց էլ շուտ ավարտվել, բայց միայն այն դեպքում, եթե Արևմուտքի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ դադարեցնեն աջակցությունն ահաբեկիչներին։

«Ի՞նչ գործ ունեն ծայրահեղական գաղափարների կրողները Եվրոպայում։ Սիրիան ահաբեկչության որջ է դարձել, որովհետև Եվրոպան, Թուրքիան և շատ այլ երկրներ տարբեր միջոցներով աջակցել են ծայրահեղականներին։ Եթե քաոս գոյություն ունի, ապա բնական է, որ դա հրապուրում է աշխարհի բոլոր երկների ահաբեկիչներին, բայց հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ այդ ահաբեկիչները գոյություն ունեին Եվրոպայում. որովհետև ահաբեկչությանը դուք լուրջ չէիք վերաբերվում»,–ընդգծել է Ասադը՝ հավելելով, որ եթե ահաբեկիչներին ֆինանսավորելն ու քաղաքական սատարումը չդադարեցվի, հակամարտությունը Սիրիայում դեռ երկար տարիներ կձգվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը