Աշխարհ

19.12.2015 10:10


ԱՄՆ–ն Ուկրաինային պաշտպանական միջոցներ, դիմակներ ու սաղավարտներ է տրամադրել

ԱՄՆ–ն Ուկրաինային պաշտպանական միջոցներ, դիմակներ ու սաղավարտներ է տրամադրել

Ուկրաինայի Բորիսպոլի օդանավակայանի ռազմական բաժնում ԱՄՆ և Ուկրաինայի միջև միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում կայացել է Ուկրաինայի օդուժին նյութատեխնիկական օգնության միջոցների տրամադրման երկրորդ փուլը։

Այս մասին ասվում է Ուկրաինայի ՊՆ կայքում։

Նշվում է, որ ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարել է ազգային գվարդիայի գեներալ–մայոր Դևիդ Բոլդուինը։ Օտարերկրյա ներկայացուցիչները հատուկ պաշտպանական միջոցների, դիմակների ու սաղավարտների մի քանի տասնյակ տուփ են հանձնել ուկրաինացիներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը