Լրահոս

19.12.2015 14:27


«Բորուսիան» արտագնա հանդիպմանը կխաղա «Քյոլնի» հետ

«Բորուսիան» արտագնա հանդիպմանը կխաղա «Քյոլնի» հետ

Գերմանիայի առաջնության 17–րդ տուրի շրջանակներում այսօր Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպմանը կխաղա «Քյոլնի» հետ։

Թիմերն այս օրացուցային տարվա վերջին մրցամարտին մոտենում են տարբեր մարզավիճակներով։

Որոշակի անկումից հետո «Բորուսիան» կրկին վերելք է ապրում. վերջին 3 խաղափուլերում տոնել է 3 հաղթանակ՝ խփելով 10 գնդակ։ «Իշամեղուները» նկատելիորեն առաջ են անցել մրցակիցներից և ամրապնդվել են 2–րդ հորիզոնականում՝ հետ մնալով միայն «Բավարիայից»՝ 5 միավորով։

«Քյոլնը» գտնվում է մրցաշարային աղյուսակի միջնամասում՝ դուրս մնալու գոտուց հարմարավետ տարածության վրա։ Ավելին, «այծերը» պահպանում են հնարավորությունը՝ անցնելու եվրագավաթների գոտի, որից նրանց բաժանում է ընդամենը 5 միավոր։

Դորտմունդցիներից խաղը բաց կթողնեն Մարկո Ռոյսը, Օլիվեր Քիրխը և Սվեն Բենդերը։

Հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 18:30–ին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը