Աշխարհ

21.12.2015 13:26


Ադրբեջանում մանաթը շուրջ 50%-ով արժեզրկվել է

Ադրբեջանում մանաթը շուրջ 50%-ով արժեզրկվել է

Այսօրվանից Ադրբեջանն անցել է մանաթի լողացող փոխարժեքի։ «ԱՊԱ» գործակալությունը հայտնում է, որ այս որոշումը կայացրել է այդ երկրի Կենտրոնական բանկը։

Այդպիսով, մանաթի փոխարժեքը պետք է ձևավորվի արժույթի շուկայում պահանջարկի ու առաջարկի հարաբերակցության հիման վրա:

ԿԲ-ն նշել է, որ այս որոշումը պայմանավորված է էներգակիրների շուկայում առաջարկի ավելցուկով և այն երկրների տնտեսական աճի նվազմամբ, որոնք նավթի հիմնական սպառողներն են։

Այսօր Ադրբեջանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը, դեկտեմբերի 18-ի համեմատ, ավելացել է 47,63%-ով կամ 1,05 մանաթից դարձել է 1,5500։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը