Լրահոս

04.10.2010 17:35


Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները կլինեն Բաքվում

Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները կլինեն Բաքվում

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) այսօր կլինեն Բաքվում։

Միջնորդների այցը տարածաշրջան սկսվում է Ադրբեջանից։ Այցի շրջանակներում կքննարկվեն «Ադրբեջանի գրավյալ տարածքների բնակեցման փաստի» ուսումնասիրության վերաբերյալ գնահատողական առաքելության աշխատանքները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները հանաձայնեցնելու առնչությամբ տարված բանակցությունները։

Համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև արտգործնախարարի հետ։

Հոկտեմբերի 6-ին համանախագահները կլինեն Երևանում։

 

Այս խորագրի վերջին նյութերը