Լրահոս

21.12.2015 20:57


Գողացել էր 76-ամյա կնոջ դրամապանակը

Գողացել էր 76-ամյա կնոջ դրամապանակը

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսում 76-ամյա կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ և բոնուս քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը