Քաղաքական

21.12.2015 15:50


Վահե Հովհաննիսյան. «Ուղարկում ենք հեռավոր գյուղ, աշխատավարձն էլ՝ կոպեկներ» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Ուղարկում ենք հեռավոր գյուղ, աշխատավարձն էլ՝ կոպեկներ» (տեսանյութ)

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը քննարկելիս ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը այն միայն կրթական խնդիր չհամարեց: Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։

Ըստ նրա՝ սա բազմաշերտ խնդիր է. «Ստացվում է, որ բուհն ավարտելով անընդհատ պարտք է տալիս՝ 2 տարի հայրենիքին, 3 տարի գյուղին: Իսկ մենք ի՞նչ ենք առաջարկում բուհն ավարտած երիտասարդ մասնագետին: Ուղարկում ենք հեռավոր գյուղ՝ ոչ տուն կա, ոչ տեղ կա, ոչ էլ ապրելու բան: Պետական աշխատավարձ է ստանալու՝ կոպեկներ: Երիտասարդ է, պիտի ամուսնանա, մենք այդ գյուղում ի՞նչ ենք տալու նրան: Բնականաբար, ամեն հնարավոր բան անելու է, որ չգնա»,- հայտարարեց նա ու հավելեց, որ պետք է, բացի պատժից, սոցիալական խնդիրը լուծենք:

Մանրամասները՝ «a1plus.am»–ում:

Այս խորագրի վերջին նյութերը