Աշխարհ

22.12.2015 10:10


Քաբուլի դիվանագիտական թաղամասը հրթիռակոծվել է

Քաբուլի դիվանագիտական թաղամասը հրթիռակոծվել է

Քաբուլի կենտրոնը՝ Վազիր–Աքբար–Հան թաղամասը, հրթիռակոծման է ենթարկվել առնվազն 3 հրթիռով։ «Վեստիի» փոխանցմամբ՝ հենց այդ թաղամասում են գտնվում մի շարք երկրների դինավագիտական առաքելությունները։ Պայթյունները որոտացել են նախագահական պալատից և աֆղանական նախարարությունների շենքերից քիչ հեռու։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն դեռևս չկա։

Վազիր–Աքբար–Հանը համարվում է Քաբուլի կանաչ գոտին և ամենահսկվող շրջանը։ Այստեղ են գտնվում հարուստ աֆղանների տները, օտարերկրյա դեսպանությունները, ինչպես նաև վարչական շինությունները։

Հիշեցնենք՝ նախօրեին էլ՝ դեկտեմբերի 21–ին, մահապարտ–ահաբեկիչն իրեն պայթեցրել էր Բահրամի ամերիկյան ավիաբազայի մոտ. կատարվածի հետևանքով մահացել էր միջազգային կոալիցիայի 5 զինծառայող, 6–ը՝ վիրավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը