Լրահոս

23.12.2015 07:29


Վթարային ջրանջատում Շենգավիթում և Կենտրոնում

Վթարային ջրանջատում Շենգավիթում և Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 23-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի,
  2. Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան փողոցի, Պուշկինի փող. 37-ից-71, Փարպեցի փող. 1-ից-12, Մաշտոցի պող. 27, 27/1 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր»

Այս խորագրի վերջին նյութերը