Լրահոս

23.12.2015 08:05


Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի`
10:00-15:30 Ամիրյան փ. 20-28 շենքերը, Ամիրյան փ. 76-80, Բյուզանդի փ. 85-107 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 13-18 մուտքերը և Խաղաղ Դոնի փ.35 շենքը,

Արմավիրի մարզի`
10:00-16:00 Այգեշատ, Դաշտ, Դողս, Մրգաստան գյուղերը, Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան գյուղը,

Արարատի մարզի`
10:00-11:00 Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերը մասնակի, Շահումյան գյուղի թիվ 2392 զորամասը,
10:00-13:00 Մասիս քաղաքի 9, 10 փողոցները մասնակի, Ոսկետափ, Արարատ գյուղերը մասնակի,
10:00-15:00 Վեդի քաղաքի Խանջյան փողոցը մասնակի,
10:30-16:00 Այգեզարդ գյուղը մասնակի, Արտաշատ քաղաքի Ա.Խաչատրյան փողոցը մասնակի,Օգոստոսի 23փ. 21 շենքը և հարակից հանրային բաժանորդները,
12:00-13:00 Շահումյան գյուղը մասնակի,
13:00-14:00 Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան գյուղերը մասնակի, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան 105, Մարքսի 93, 96, Մյասնիկյան 159 հասցեների հանրային բաժանորդները, Բաղրամյան, Ս. Հակոբյան, Մ. Ավետիսյան փողոցները և Երևան- Երասխ մայրուղին մասնակի,
13:30-15:00 Ավշար գյուղը մասնակի,

Վայոց Ձորի մարզի`
10:00-16:00 Գլաձոր գյուղը մասնակի,
11:00-14:00 Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Քարագլուխ գյուղերը, Շատին և Սալլի գյուղերը մասնակի,
11:00-16:00 Արենի գյուղը մասնակի,

Կոտայքի մարզի`
14:00-15:00 «Օզոնատոր», «Գրանիտ-1», «Գրանիտ-2» հանրային բաժանորդները,
15:00-16:00 Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղերի ամառանոցները, Ողջաբերդ գյուղը մասնակի և հարակից հանրային բաժանորդները,

Գողարքունիքի մարզի`
12:00-14:00 Զոլաքար և Աստղաձոր գյուղերը և հարակից տարածքները,

Տավուշի մարզի`
11:00-13:00 Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցը և Շամախյան փողոցը մասնակի,

Շիրակի մարզի`
10:00-17:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցքի Հարավ-արևելյան հատվածները,
11:30-12:30 Գյումրի քաղաքի «Մուշ 2» թաղամասի թիվ 7, 8, 10/2-ի ա, բ, վ շենքերը, գազալցակայանը, թիվ 8/1, 7/1, 7/2, 21-24, 34-44, 63-70 շենքերը, «Մուշ 2/2», «Շերամ», «Աշոցք» թաղամասերը, Ախուրյանի տարածաշրջանի Մարմաշեն, Հայկավան համայնքները իրենց հարակից հանրային բաժանորդներով, թիվ 10 սահմանային ուղեկալը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը