Լրահոս

23.12.2015 08:55


«Նիսսան Մարչ»–ը բախվել է էլ.սյանը

«Նիսսան Մարչ»–ը բախվել է էլ.սյանը

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 02.38-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան փողոցում` «№1» սուպերմարկետի մոտակայքում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, առկա է էլ.սյան ավտոմեքենայի վրա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան Մարչ» մակնիշի 45RR666 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Դ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել է էլ. սյանը. տուժածներ չկան, առկա է էլ. սյան ընկնելու վտանգ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը, մինչ էլ. ցանցի աշխատակիցների ժամանելը:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են էլ. սյունը և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը