Լրահոս

23.12.2015 13:00


Կոմիտասի պողոտայում տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է

Կոմիտասի պողոտայում տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 07.54-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում (շուկայի մոտակայք), ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ Է. Մ.-ն (ծնվ. 1953թ.) վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ Ս. Ս.-ն (ծնվ. 1953թ), տեղափոխվել է «Ս.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուչից տեղեկատվություն։

Այս խորագրի վերջին նյութերը