Լրահոս

23.12.2015 17:49


Պարզվում են պայմանագրային զինծառայողի և 15-ամյա տղայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները

Պարզվում են պայմանագրային զինծառայողի և 15-ամյա տղայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում պարզելու պայմանագրային զինծառայողի և 15-ամյա անչափահասի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ N զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Գալստյանի վարած «Մերսեդես-Բենց S500L» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի կողային բետոնե սալիկներին և շրջվել: Ավտովթարի հետևանքով վարորդը և 15-ամյա ուղևորն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառը, հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ վթարի ժամանակ ավտոմեքենայում, բացի նշված 2 տուժածներից, այլ անձինք չեն եղել։

էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը