Լրահոս

23.12.2015 18:08


Ցմահ դատապարտվածները դադարեցրել են հացադուլը

Ցմահ դատապարտվածները դադարեցրել են հացադուլը

10 օր հացադուլի մեջ գտնվող ցմահ ազատազրկման դատապարտվածներն այսօր դադարեցրել են իրենց հացադուլը:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ա1+»-ին հայտնեց, որ բոլոր 32 դատապարտյալները քիչ առաջ դիմումներ են ներկայացրել և դադարեցրել հացադուլը:

Հացադուլ հայտարարելով՝ ցմահ ազատազրկվածները պահանջում էին գործերի վերաբացում և պատժաչափերի վերանայում:

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը