Լրահոս

24.12.2015 13:52


Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը վտանգված է

Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը վտանգված է

Արարատի մարզը «առաջատար» է ՀՀ կենդանիների կարմիր գրքում հայտնված տեսակների ընդհանուր թվով՝ 143: Հաջորդում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը՝ 122 և 104 տեսակ համապատասխանաբար: Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում ընդգրկվել են անողնաշար կենդանիների 155 և ողնաշարավոր կենդանիների 153 տեսակ: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բագավառներում ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրում»:

Նույն ծրագրի տվյալներով Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվով առաջինը Սյունիքի մարզն է՝ 186 տեսակ, իսկ ամենաքիչ վտանգված տեսակները Արմավիրի մարզում են՝ 26 տեսակ:

Անոթավոր բույսերը ՀՀ ֆլորայում ներկայացված են շուրջ 3800 տեսակով: Ներկայումս Հայաստանի Հանրապետության ֆլորայի կազմում առկա է 142 էնդեմիկ տեսակ (ամբողջ ֆլորայի 3.8 %-ը):

Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկվել են անոթավոր բույսերի 452 տեսակ (Հայաստանի Հանրապետության ֆլորայի 11.89 %), սնկերի` 40 տեսակ (ՀայաստանիՀանրապետության բիոտայի 1.05 %):

Աղբյուրը՝ Էկոլուր

Այս խորագրի վերջին նյութերը