Լրահոս

24.12.2015 14:01


Դաժան սպանություն Երևանում

Դաժան սպանություն Երևանում

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ նա 28-ամյա Արթուր Նազարյանն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին ընկած էր գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է արյունով:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) հատկանիշներով:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը