Լրահոս

24.12.2015 15:04


Հունվարի 8-ի աշխատանքային օրը չտեղափոխվեց

Հունվարի 8-ի աշխատանքային օրը չտեղափոխվեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հունվարի 8-ի աշխատանքային ուրբաթ օրը մեկ այլ օր չտեղափոխվեց:

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորի և Ս. Ծննդյան տոները մինչև հունվարի 6-ն են։ Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է:

Փաստորեն, Հայաստանում աշխատանքային տարին կսկսվի հունվարի 8-ին, այնուհետև աշխատող քաղաքացիները կհանգստանան շաբաթ և կիրակի, իսկ երկուշաբթի օրվանից կանցնեն բնականոն աշխատանքային հունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը