Լրահոս

24.12.2015 18:17


Եկեղեցուց սրբապատկեր է գողացել

Եկեղեցուց սրբապատկեր է գողացել

Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանից գողացել են Սուրբ Սարգսի սրբապատկերը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ եկեղեցու տարածքից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը