Լրահոս

24.12.2015 16:34


Այգուտում տուն է այրվել

Այգուտում տուն է այրվել

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 07.27-ին, ՏԿԱԻՆ–ում Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգուտ գյուղի 4-րդ փողոցի Է. Մ.-ին պատկանող տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.40-ին, մարվել՝ 13.07-ին:

Ամբողջությամբ այրվել է տունը` գույքով (143 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը