Լրահոս

24.12.2015 17:18


Թիվ 4/26 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստով հարուցված քր. գործն ընդունվել է վարույթ

Թիվ 4/26 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստով հարուցված քր. գործն ընդունվել է վարույթ

ՀԱԿ վստահված անձ Վահրամ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի 8 հասցեում կազմակերպված թիվ 4/26 ընտրական տեղամասում ժամը 21:00-ի սահմաններում անհայտ անձը գողացել է «Ոչ»-ի քվեաթերթիկները ու ավելացրել նույնքան «Այո»-ի քվեաթերթիկներ՝ կեղծելով քվեարկության արդյունքները:

ՀԱԿ վստահված անձ Վահրամ Թ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը