Աշխարհ

25.12.2015 12:13


Վրաստանի վարչապետի պաշտոնի համար առաջադրվել է ԱԳՆ ղեկավարի թեկնածությունը

Վրաստանի վարչապետի պաշտոնի համար առաջադրվել է ԱԳՆ ղեկավարի թեկնածությունը

«Վրացական երազանք» իշխող կոալիցիան Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է «Новости Грузия»-ն:

Նշենք, որ ըստ վրացական տպագիր մամուլի՝ հրաժարական տված նախկին վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին մտադիր է հեռանալ «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնից և չի գլխավորելու կոալիցիայի ընտրական ցուցակը։

Մեկնաբանելով Կվիրիկաշվիլի թեկնածության առաջադրումը՝ Ղարիբաշվիլին ասել է, որ խորհրդարանական մեծամասնությունն արժանի թեկնածուի է ընտրել։

«Նա իմ ընկերն է, մենք երկար ժամանակ միասին աշխատել ենք նախքան քաղաքականությամբ զբաղվելը: Հաջողություն եմ մաղթում Գեորգիին և նրա թիմին»,-ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2016թ. աշնանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը