Լրահոս

25.12.2015 12:24


Դրամապանակի գողություն բժշկական կենտրոնում (տեսանյութ)

Դրամապանակի գողություն բժշկական կենտրոնում (տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բժշկական կենտրոնի աշխատասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը։

Քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում հանցագործություն կատարած անձն աշխատասենյակում գտնվող պայուսակից հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և երկու «Նվեր քարտ»:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են բժշկական կենտրոնում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված երիտասարդի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը