Լրահոս

25.12.2015 13:37


Գետնանցումի ալյումինե ճաղավանդակներն են փորձել գողանալ

Գետնանցումի ալյումինե ճաղավանդակներն են փորձել գողանալ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի խաչմերուկի գետնանցումից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սուրեն Կ.-ին և 1986 թ. ծնված, նախկինում դատված Սամվել Պ.-ին:
Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 23-ին, ժամը 14.20-ին, փորձել են գաղտնի հափշտակել գետնանցումի ալյումինե ճաղավանդակները:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը