Լրահոս

28.12.2015 16:01


Առանց փաստաթղթերի հրացան «Նիվայի» բեռնախցիկում

Առանց փաստաթղթերի հրացան «Նիվայի» բեռնախցիկում

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքում կանգնեցրել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը՝ 1991 թ. ծնված Արսեն Տ.-ն, հայտնել է, որ ավտոմեքենայի բեռնախցիկում առանց փաստաթղթերի հրացան կա:
Վարորդը և մեքենայի ուղևորը՝ 1992 թ. ծնված Վանես Վ.-ն, բերման են ենթարկվել բաժին, որտեղ Արսեն Տ.-ն ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող որսորդական հրացան:
Ներկայացված հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը