Լրահոս

28.12.2015 20:45


Հրացան և փամփուշտներ՝ խուզարկությամբ

Հրացան և փամփուշտներ՝ խուզարկությամբ

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները դեկտեմբերի 26-ին, ժամը 8-ին, մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1946 թ. ծնված Սուրեն Հ.-ի տանը: Վերջինս ոստիկանության ծառայողների պահանջով ննջասենյակի մահճակալի տակից ներկայացրել է «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 16 մմ տրամաչափի 11 փամփուշտ` փամփշտակալով, և հայտնել, որ հրացանը 1990 թ. գտել է Գյումրիի «Լիճ» կոչվող տարածքից, իսկ փամփուշտները նույն ժամանակահատվածում գնել է խանութից:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը