Աշխարհ

28.12.2015 16:52


Հոմսում եռակի ահաբեկչություն է տեղի ունեցել (տեսանյութ)

Հոմսում եռակի ահաբեկչություն է տեղի ունեցել (տեսանյութ)

Դեկտեմբերի 28–ին Սիրիայի Հոմս քաղաքի կենտրոնական Ազ–Զահրա շրջանում եռակի ահաբեկչություն է տեղի ունեցել։ Պայթյունների շարքը, նախնական տվյալներով, 32 մարդու կյանք է խլել։ Մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Ռուքյա պոլիկլինիկայի շրջանում նախ մահապարտն է պայթեցրել իրեն, ինչից գրեթե անմիջապես հետո պայթել է ականապատված ավտոմեքենան, իսկ այնուհետև նախորդ ահաբեկչության վայրում պայթուցիկ սարք է գործի դրվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը