Լրահոս

28.12.2015 17:38


Բացվել է Թամանյանի ձեռագրերի ցուցահանդեսը (լուսանկար)

Բացվել է Թամանյանի ձեռագրերի ցուցահանդեսը (լուսանկար)

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է Ալեքսանդր Թամանյանի նամականին խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայ նոր ճարտարապետության հիմնադիր ճարտարապետի անձնական արխիվում պահպանված նամակներն ու բացիկները:

Ներկայացված բացառիկ ցուցանմուշները յուրովի են բացահայտում մեծ ճարտարապետին, ընտանիքի հորը և ընկերոջը:

Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս և այցելուներին հնարավորություն կնձեռի մոտիկից ծանոթանալ 20-րդ դարասկզբի մեծ հայի հետ:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն


Այս խորագրի վերջին նյութերը