Լրահոս

29.12.2015 09:00


ՃՏՊ Իջևան քաղաքում և Էրեբունի ԲԿ-ի մոտակայքում

ՃՏՊ Իջևան քաղաքում և Էրեբունի ԲԿ-ի մոտակայքում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23.52-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի մոտակայքում մեքենա է ընկել գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 MA 447 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ղ.(ծնվ.1989 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել մոտակա գետում:

Վարորդ Վ. Ղ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան. ճանապարհին առկա է մերկասառույց:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այվազովսկի փողոցի թիվ 86/2 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «OPEL ASTRA G» մակնիշի 81 RM 888 պետհամարանիշի (վարորդ ՝ Ն. Խ. 1972 թ. ծնվ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին կայանված «BMW 740» մակնիշի 34 RS 925 պետհամարանիշի և «ԳԱԶ 2110» մակնիշի 09 UO 232 պետհամարանիշի (վարորդների տվյալները բացակայում են) ավտոմեքենաներին. ճանապարհատվածին առկա է մերկասառույց (ջրի խողովակի վնասման հետևանքով):

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնները և հոսանքազրկել ավտոմեքենաները, իսկ Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները կատարել են ճանապարահատվածի մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը