Լրահոս

29.12.2015 08:46


Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Դեկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա երեխա: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Վանուշ Համբարձումյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, այս պահին դեպքի վերաբերյալ չի կարող խոսել, քանի որ գտնվում է վիրահատարանում: Ոստիկաններն ու քնիչները պարզել են նաև, որ Վ. Համբարձումյանը հրազենային վնասվածքը ստացել է Վարդենիս քաղաքից դեպի տեղի հոգեբուժական կենտրոն տանող ճանապարհին, որտեղ զննությամբ հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակից արձակված կրակված 2 պարկուճ, որը ընթերականների ներկայությամբ առգրավվել է:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը