Լրահոս

29.12.2015 11:04


Տարբեր անձանց կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու վերաբերյալ գործ

Տարբեր անձանց կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու վերաբերյալ գործ

Քաղաքացի Արմեն Ա.-ն մասնավոր խուզարկուի ծառայություններ մատուցելու և դրա դիմաց գումար ստանալունպատակով, հայտարարություն է տարածել համացանցային կայքերում, որի արդյունքում՝ տարբեր անձանցից որոշակիվարձատրության դիմաց, 2015 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում, շահագրգիռ քաղաքացիներինմատուցել է մասնավոր խուզարկուի ծառայություններ: Այդ կերպ՝ քաղաքացի Արմեն Ա.-ն, տեխնիկականսարքավորումների օգտագործմամբ, տարբեր անձանց անձնական կյանքի մասին, առանց վերջիններիս համաձայնության,հավաքել և պատվիրատուներին փոխանցել է ապօրինի տեղեկություններ:

Անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը նույն օրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով` ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ տևական ժամանակ կատարվել է նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունըերաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչականծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը