Լրահոս

29.12.2015 18:20


Առևտրի կենտրոնում դրամապանակ է գողացել

Առևտրի կենտրոնում դրամապանակ է գողացել

Դեկտեմբերի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում 1966 թ. ծնված Մադլեն Շ.-ի պայուսակից դրամապանակ գողանալու մասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, ով դեկտեմբերի 28-ին, ժամը 12.15-ին, Գնունու փողոցի թիվ 22 շենքի մոտ հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Այս խորագրի վերջին նյութերը