Լրահոս

29.12.2015 14:08


Բուքմեյքերական գրասենյակներում կատարված ավազակային հարձակումները բացահայտվել են

Բուքմեյքերական գրասենյակներում կատարված ավազակային հարձակումները բացահայտվել են

Ինչպես ոստիկանությունը տեղեկացրել էր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում ավազակային հարձակում է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 03.30-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված բուքմեյքերական գրասենյակ, որտեղ մեկը զենքի, իսկ մյուսը դանակի սպառնալիքով հափշտակել են 150.000 դրամ և դիմել փախուստի:
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Գևորգ Սերոբյանը (ով նաև մասնակից է եղել դեկտեմբերի 20-ին Տերյան փողոցի թիվ 8 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում կատարված ավազակային հարձակմանը) և նույն թվականին ծնված Հովհաննես Մարկոսյանը:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նույն օրը խուզարկություն է կատարվել Գ. Սերոբյանի բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել է հանցագործության գործիք «Բերետտա» տիպի օդաճնշիչ ատրճանակը:
Գ. Սերոբյանը ձերբակալված է, ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Մարկոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Տերյան փողոցի թիվ 8 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակի գործակալն ու հայտնել, որ երկու հոգի զինված հարձակվել են իր և ընկերոջ վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 00.21-ին 2 անհայտ անձինք մուտք են գործել գրասենյակ, զենքի սպառնալիքով հափշտակել մոտ 605.000 դրամ և դիմել փախուստի:
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Գևորգ Սերոբյանը և նույն թվականին ծնված Ռաֆիկ Ռաֆայելյանը:
Նույն օրը, ժամը 23.00-ին, Ե. Թադևոսյան փողոցի թիվ 12 հասցեից Գ. Սերոբյանը բերման է ենթարկել, իսկ ժամը 23.30-ին Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից՝ Ռ. Ռաֆայելյանը:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նույն օրը խուզարկություն է կատարվել Գ. Սերոբյանի բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել է հանցագործության գործիք «Բերետտա» տիպի օդաճնշիչ ատրճանակը:
Գ. Սերոբյանը և Ռ. Ռաֆայելյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը