Լրահոս

30.12.2015 00:02


Շղթայական ՃՏՊ Չարենցի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում

Շղթայական ՃՏՊ Չարենցի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 19.26-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Չարենցի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Նիսսան» մակնիշի 85 AT 555, «Մերսեդես» մակնիշի 27 QO 277, «ԲՄՎ» մակնիշի 72 TV 772, «Նիսսան» մակնիշի 44 CC 088, «Օպել Վեկտրա» մակնիշի 35 UD 381 և «Մերսեդես» մակնիշի 34 FA 363 պետհամարանիշներով ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի եղել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Նիսսան» մակնիշի 44 CC 088 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը