Լրահոս

30.12.2015 08:14


Երևանյան լճի մոտ «Օպել Վեկտրա»–ն բախվել է արտաքին լուսավորման սյանը

Երևանյան լճի մոտ «Օպել Վեկտրա»–ն բախվել է արտաքին լուսավորման սյանը

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23.25-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետադարձ կապով ճշտվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Իսակովի պողոտայից դեպի Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 CR 470 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Խ. Զ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1994 թ. ծնված Ս. Ս.-ը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը