Աշխարհ

30.12.2015 16:19


Պուտինի և այլ քաղաքական գործիչների մասին 2016թ. օրացույցը «պայթեցրել» է համացանցը (լուսանկարներ)

Պուտինի և այլ քաղաքական գործիչների մասին 2016թ. օրացույցը «պայթեցրել» է համացանցը (լուսանկարներ)

Համաշխարհային քաղաքական գործիչները դարձել են «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի մոտիվներով ստեղծված նոր օրացույցի հերոսներ։

2016թ. օրացույցը, որում տեղ են գտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու աշխարհի այլ հանրահայտ քաղաքական գործիչներ, «պայթեցրել» է համացանցը։

«Անապատի սպիտակ արևը» սովետական ֆիլմի «գլխավոր դերերում» են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և այլք։

Օրացույցի հեղինակը ռուս նկարիչ Անդրեյ Բուդաևն է։ Նա Վլադիմիր Պուտինին պատկերել է կարմիրբանակային Սուխովի դերում, ով Սիրիան փրկում է Օբամա–Աբդուլլայից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը