Լրահոս

01.01.2016 11:12


Փակ են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

Փակ են Սոթք-Քարվաճառ  ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Փակ են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Սևան-Գավառ, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Արագածոտնի , Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում առկա է մերկասառույց:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը