Լրահոս

01.01.2016 20:52


Հրդեհ է բռնկվել արագ սննդի սպասարկման կետում

Հրդեհ է բռնկվել արագ սննդի սպասարկման կետում

Հունվարի 1-ին՝ ժամը 11.45-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է սննդի կետ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աճառյան փողոցի թիվ 20/2 հասցեում գտնվող Լ. Գ.-ին պատկանող արագ սննդի սպասարկման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.02-ին, մարվել` 12.13-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրեը՝ 10 քմ, նախասրահը (15քմ) և խոհանոցը(10 քմ) ՝ կենցաղային իրերով (25 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը