Աշխարհ

04.01.2016 20:51


Երեք երկիր խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ (տեսանյութ)

Երեք երկիր խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ (տեսանյութ)

Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է միանգամից երեք երկիր։ Առաջինը դարձավ Սաուդյան Արաբիան, որին հետևեցին Սուդանը և Բահրեյնը։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Իրանի հետ հարաբերությունների վատթարացման մասին հայտարարել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։

Իրանի և արաբական երկրների հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան մահապատժի ենթարկեց շիա թարոզիչ Նիմրա ան–Նիմրային՝ ահաբեկչության մեղադրանքով։ Դա պառակտեց մահմեդական աշխարհը, և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում զանգվածային անկարգություններ բռնկվեցին, իսկ Թեհրանում ցուցարարները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը