Լրահոս

06.01.2016 21:32


«Facebook»-ով ուղարկված սպառնալիքների հետքերով

«Facebook»-ով ուղարկված սպառնալիքների հետքերով

Հունվարի 5-ին՝ ժամը 16-ին, 42-ամյա մի կնոջից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ «facebook.com» սոցիալական ցանցում «Andre Makarov» տվյալներով հանդես եկած անհայտ օգտատերը հունվարի 4-ին իր անհատական էջին է ուղարկել հաղորդագրություններ, որոնք պարունակում են նրա և որդու կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ նշված օգտատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը