Լրահոս

07.01.2016 10:53


ՃՏՊ Հր. Քոչարի փողոցում

ՃՏՊ Հր. Քոչարի փողոցում

Հունվարի 7-ին՝ ժամը 05.00-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Հր. Քոչարի փողոցում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում, իսկ վարորդն ինքնուրույն չի կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արաբկիր 25-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 37 VV 707 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ն. Շ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը