Լրահոս

07.01.2016 11:09


Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը

Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ՝ փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ հատվածը:
Գավառ-Մարտունի և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը