Լրահոս

08.02.2011 09:25


Շիրակի մարզի՝ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների դիմում-բողոքը իշխանություններին

Շիրակի մարզի՝ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների դիմում-բողոքը իշխանություններին

Ձեզ ենք ներկայացնում Շիրակի մարզի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների տերերի դիմում բողոքը, որտեղ մասնավորապես ասված է.

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանին

ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանին

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանին

Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներ Ս.Ավետիսյանին, Մ.Գրիգորյանին, Ռ.Զաքարյանին,

Ա.Ղուկասյանին, Ս.Բալասանյանին, Մ.Վարագյանին, Ա.Աղաբաբյանին, Հ.Մագարյանին, Ա.Աղաջանյանին

Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանին,

Գյումրու ավագանու անդամներ Հ.Զաքարյանին, Գ.Ադամյանին, Թ.Համբարձումյանին, Ա.Բադեյանին, Տ.Փանոսյանին, Մ.Սահակյանին, Գ.Ղազարյանին, Ա.Խաչատրյանին, Չ.Զարգարյանին, Հ.Պողոսյանին, Վ.Կիրակոսյանին, Գ.Առաքելյանին, Ա.Բաղրամյանին, Է.Ավետիսյանին, Ս.Հարթենյանին

Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանին

ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Ա.Տեր-Թադեւոսյանին  

Դիմում-բողոք

Մենք' Շիրակի մարզի' վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, ստիպված դիմում ենք ձեզ ներկայացնելով մեր խնդիրներն ու պահանջները:

Մեզ համար անընդունելի են մշակված եւ ընդունված այն օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում ՀՀ քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով, եւ, որոնցով մեզ ստիպում են մաքսազերծել այդ ավտոմեքենաները խայտառակ բարձր գներով, որ մենք ի վիճակի չենք: ... Մենք վստահ ենք, որ վերոհիշյալ փոփոխությունները ՀՀ օրենսդրության մեջ արվել են առանց տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը հաշվի առնելու, առանց այդ փոփոխությունների տնտեսագիտական, սոցիալական եւ ժողովրդագրական հետեւանքները հաշվարկելու, ունենալով, լավագույն դեպքում մեկ նպատակ' ամեն գնով բյուջե լցնել, իսկ վատագույն դեպքում'  շարունակել հայաթափել Հայաստանը: Բացի վերոհիշյալը, այդ օրենսդրական փոփոխությունները խոչընդոտում են Ջավախքի մեր հայրենակիցների ազատ տեղաշարժը Շիրակի մարզում եւ Հայաստանի Հանրապետությունում:

Պարոնայք իշխանավորներ, խնդիրը խաղաղությամբ կարգավորելու համար դիմում ենք ձեզ, ներկայացնելով հետեւալ պահանջները, առաջարկելով շուտափույթ կատարել դրանք.        

  1. Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթեւեկության համար վերականգնել այն օրենսդրական ռեժիմը, ինչ գործում էր մինչ 2010 թվի վերջը:
  2. Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթեւեկության հին ռեժիմի վերականգնման հետ մեկտեղ, առաջարկում ենք ամսական մեկ անգամ սահման հատելու պարտադրանքի փոխարեն մտցնել ամսական վճար' 2000-ական դրամ, որը այդ մեքենաների վարորդներս պարտավոր կլինենք վճարել պետական բյուջե առանց սահմանը հատելու:
  3. Արմատապես բարեփոխել ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշվարկի համակարգը, դրույքաչափերը եւ վճարները, այնպես, որ շարքային քաղաքացիներիս համար շահեկան լինի մեքենաներ ներկրել եւ մաքսազերծել:
  4. ՀՀ գործող օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որ հնարավոր դառնա վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների վարումը լիազորագրով վստահել այլ անձանց: 

Պարտավոր ենք ձեզ տեղեկացնել, որ մենք մեր շահերի և սահմանադրական իրավունքների պաշտպանության համար պայքարելու ենք վճռականորեն, հետեւողականորեն, դիմելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներին, ժողովներ, երթեր և հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, օտար երկրների իշխանություններին:

Ձեզ կոչում ենք ողջամտության, սեփական քաղաքացիների շահերն իսկապես եւ ոչ թե խոսքով ու ձեւականորեն պաշտպանելու:

Շիրակի մարզի վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների մի քանի հազար վարորդների անունից:

Այս խորագրի վերջին նյութերը