Լրահոս

08.01.2016 17:20


Բնակարանագողը՝ շուկայում

Բնակարանագողը՝ շուկայում

Հունվարի 7-ին՝ ժամը 16-ին, 1940 թ. ծնված Էմիր Կ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ մուտք են գործել Գուգարք գյուղի իր բնակարանն ու գողացել կենցաղային իրեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.45-ին, Վանաձոր քաղաքի գյուղմթերքների շուկայից, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Արամ Շ.-ն` գողոնով հանդերձ:
Արամ Շ.-ն ձերբակալված է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը