Լրահոս

08.01.2016 13:52


Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով մահացածների եղբոր դին

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով մահացածների եղբոր դին

Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաննեում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է «shamshyan.com»–ը, ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամջի տակ հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 55-ամյա Դավիթ Մամաջանյանի դին:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ինքնասպան եղած տղամարդը 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբայրն էր:

Պարզվել էր, որ հրդեհ էր բռնկվել Հայկազ Մամաջանյանին պատկանող թիվ 135/1 տան և Գայանե Գրիգորյանին պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ՝ 87-ամյա Հայկազ, 84-ամյա Էմմա և 60-ամյա Սիրանույշ Մամաջանյանները գտնվել էին տանը, իսկ 56-ամյա Մայա Մամաջանյանը տեղափոխվել էր Ավանի հոգեբուժական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 03:50-ի սահմաններում և մարվել էր 06:30-ին: Ամբողջությամբ այրվել են թիվ 135/1 և 135/2 տները, իսկ Նարինե Մար-Գասպարյանին պատկանող թիվ 133 տունը և Գալինա Մնացականյանին պատկանող թիվ 137 տունը՝ մասնակի:

Լուսաբացին ամբողջովին մոխրակույտի վերածված Մամաջանյանների տանը հայտնաբերվել էին 3 դիերը:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը