Լրահոս

08.01.2016 16:31


Ոստիկանը հրապարակել է գաղտնիք պարունակող տեղեկություններ. հարուցել է քր. գործ

Ոստիկանը հրապարակել է գաղտնիք պարունակող տեղեկություններ. հարուցել է քր. գործ

Քաղաքացի Մերի Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի պաշտոնատար անձը, ծառայության բերումով տեղեկացել և տիրապետել է Մերի Հ.-ի անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններին, հրապարակել է դրանք վերջինիս հարազատների ու ծանոթների շրջանում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել Մերի Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին:

ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը