Լրահոս

08.01.2016 19:40


Նորամարգ գյուղում կատարված սպանության հետքերով

Նորամարգ գյուղում կատարված սպանության հետքերով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի համայնքապետից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ նույն գյուղի տներից մեկում մահացած մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործելնշված գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Վալերի Մուսայելյանի տուն, սուր կտրող-ծակող և բութ գործիքներով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մահ, և դիմել փախուստի:
Ոստիկանությունը տոնական օրերին էլ շարունակել է ծավալուն աշխատանքները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական և քննչական բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ գործողությունները տվեցին ցանկալի արդյունքը և սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Նորամարգ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Հովհաննես Թորգոմյանը, բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը