Լրահոս

05.10.2010 17:41


Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաքում կառուցվող նոր օդանավակայան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Ստեփանակերտի մի շարք շինարարական օբյեկտներ:

 Մայրաքաղաքում կառուցվող նոր օդանավակայանում երկրի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքներին եւ տեղում հրավիրված խորհրդակցությունում կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:

Բակո Սահակյանը նշել է, որ համալիրը պետք է շահագործման հանձնվի ամբողջովին, առանց որեւէ թերացման, եթե նույնիսկ չպահպանվեն նախանշված ժամկետները:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Արցախի պետական համալսարան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Այս խորագրի վերջին նյութերը