Աշխարհ

12.01.2016 13:14


Ստամբուլի հրապարակում պայթյուն է որոտացել, հյուրանոցում հրդեհ է բռնկվել (լուսանկար, տեսանյութ)

Ստամբուլի հրապարակում պայթյուն է որոտացել, հյուրանոցում հրդեհ է բռնկվել (լուսանկար, տեսանյութ)

Պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնական հրապարակում։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ նշելով, որ մի քանի մարդ վիրավորվել է: Հաղորդվում է նաև զոհերի մասին (նախնական տվյալներով զոհվել է տասը մարդ, որոնցից ինը Գերմանիայի քաղաքացի էին)։

Ականատեսների խոսքով՝ պայթյունի ձայնը բավականին ուժեղ է եղել։

Այժմ դեպքի վայրում իրավապահներն ու փրկարարներն են աշխատում:

«РИА Новости»–ն էլ հայտնում է, որ պայթյունը որոտացել է Սուլթանահմեդ հրապարակի մոտ գտնվող տրամվայների կայարանում։ Այդ պահին այնտեղ զբոսաշրջիկների խումբ է գտնվել։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Ստամբուլի Մալտեպե ասիական հատվածում էլ հրդեհ է բռնկվել հյուրանոցում։ Մարդիկ տարհանվել են։

Դեռևս անհայտ պատճառներով հրդեհը սկսվել է շինության վերին հարկում։ Դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ մարտական հաշվարկներ։

Դեռևս հայտնի չէ՝ կապվա՞ծ են այս երկու միջադեպերն իրար հետ, թե՞ ոչ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը