Լրահոս

12.01.2016 18:09


Այրվել է Վրաստանի քաղաքացու բեռնատար ավտոմեքենայի երկու անվադողը

Այրվել է Վրաստանի քաղաքացու բեռնատար ավտոմեքենայի երկու անվադողը

Հունվարի 11-ին՝ ժամը 03.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեբաստիայի փողոցի թաղապետարանի մոտ ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ ժամը 3-ին Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեում, ընթացքի ժամանակ, այրվել է Վրաստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Դավիթ Մ.-ի վարած «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հետևի երկու անվադողը:
Հրդեհը մարվել է ժամը 3.20-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
ԵՊՀՏԱ տեսչությունում կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը