Լրահոս

12.01.2016 19:28


Թունավորվել են շմոլ գազից

Թունավորվել են շմոլ գազից

Հունվարի 11-ին՝ ժամը 10.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1986 թ. ծնված Գառնիկ Ս.-ն, 1988 թ. ծնված Մանյակ Կ.-ն, 1959 թ. ծնված Մարիետա Ա.-ն, 2006 թ. ծնված Սոֆիկ Ս.-ն, 2013 թ. ծնված Նարինե Ս.-ն, 2009 թ. ծնված Մարիետա Ս.-ն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 12-ին՝ ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Պարույր Գ.-ն, 1974 թ. ծնված Անժելա Գ.-ն, 2001 թ. ծնված Մարիամ Գ.-ն և 2000 թ. ծնված Միշա Գ.-ն:
Պարզվել է, որ նրանք իրենց տան խոհանոցում վառարանի ծխատարից շմոլ գազի արտահոսքի հետևանքով վատ են զգացել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը